Ձեզ ենք ներկայացնում Արաբկիր վարչական շրջանի Ն․Ադոնցի 19/4 հասցեում գտնվող «ԱՆԻ Պրեմիում» բնակելի համալիրը: Բնակելի համալիրը բաղկացած է երեք 15 հարկանի շենքերից, -1 հարկում ստորգետնյա ավտոկայանատեղի է, 1-2 հարկերում կոմերցիոն տարածքներ են, 3-15 հարկերում հարմարավետ ու լուսավոր բնակարաններ 59-99,79քմ մակերեսներով:
Համալիրը ներառում է՝ կառուցապատվող հողամասի մակերեսնը է 8,201.59քմ: Կառուցապատման մակերեսը մոտ 31%: Կանաչապատ մակերեսները, պուրակները մոտ 40%: Բարեկարգվող մակերեսները, մայթերը, ճանապարհները մոտ 27%: Համալիրում առկա են թվով 270 բնակարան: Ստորգետնյա ավտոկայանատեղիները՝ 191:
Առանձնահատկություններ
- Հարմարավետ տեղադիրք
- Զարգացած ենթակառուցվածք՝ հարևանությամբ մանկապարտեզ, դպրոց
- Հարևանությամբ սուպերմարկետ, հիվանդանոց տրանսպորտի հանգույցներ
- ժամանակակից ինժեներատեխնիկական հագեցվածություն
- Բարձր սեյսմակայունություն