330 Ռիվերսայդ Քրեսենթը պրեմիում դասի բնակելի համալիր է, որը կառուցվում է Շոբա Ռիելթիի կողմից: Ծրագիրը ներկայացվել է 2023 թվականի երկրորդ եռամսյակում: Բնակելի համալիրը բաղկացած է 57 հարկից, որտեղ առկա են 2-3 սենյականոց բնակարաններ, իսկ ընդհանուր բնակարանները թիվը շենքում 760 է, յուրաքանչյուր հարկում 15 բնակարանով:
Բնակարանների չափերը 46-116 քմ է: Յուրաքանչյուր բնակարան կունենա պատշգամբ, որոշները՝ տնտեսական սենյակ, իսկ 2,5 սենյականոց բնակարաններում ներառված է աշխատասենյակ: Բնակարաններից տեսարաններ են բացվում դեպի ծովածոցեր, լողափեր, զբոսայգիներ, վիլլաներ և ձիարշավարան:
330 Ռիվերսայդ Քրեսենթի բնակիչների կյանքն առավել հարմարավետ և բարեկեցիկ կդարձնեն հետևյալ ծառայություններն ու ժամանցի վայրերը․
- Բացօթյա մարզասրահ և յոգայի համար նախատեսված տարածք
- Բացօթյա մանկական խաղահրապարակ
- Բարբիքյուի համար նախատեսված տարածք
- Անեզր լողավազան
- Հանգստի համար ջրային տարածքով տերրասա և ջակուզի
- Գրադարան
- Արվեստի և երաժշտության սենյակ
- Փակ կինոթատրոն
330 Ռիվերսայդ Քրեսենթի 18-րդ և 43-րդ հարկերում տեղակայված կլինեն այգիներ, որոնք պայմաններ կստեղծեն Ձեր լիարժեք հանգստի և քաղաքի գեղեցիկ համայնապատկերը վայելելու համար։
Energy Efficiency
- Energy ClassA+













