Կառուցապատողներին

Վաճառք՝ հստակ ձևաչափով

Անշարժ գույքի վաճառքի ծառայությունների փաթեթ նորակառույց շենքերի, առանձնատների և թաունհաուսների համար:

Փաթեթն իր մեջ ներառում է՝

  • Վաճառքի փուլերի բաժանում
  • Ֆինանսական մուտքերի պլանավորում և իրականացում
  • Մարքեթինգային ռազմավարության պլանավորում և իրականացում
  • Իրավաբանական եռակողմ փաթեթի կազմում և կարգավորում
  • Հատակագծերի և նախագծային բաժանումների վերաբերյալ խորհրդատվություն, կախված գույքի տեսակից և գտնվելու վայրից
  • Գույքի վերաբերյալ հմուտ խորհրդավություն:

Մենք կիրականացնենք վաճառքի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ քայլերը, իսկ Դուք կկարողանաք Ձեր ժամանակը տրամադրել շինարարության ընթացքին, որակին և կառուցապատման նոր հեռանկարներին:

Գործընկերներ

999

ՇՈԲԱ ՌԻԵԼԹԻ

Շոբա Ռիելթին միջազգային շքեղ դասի կառուցապատող ընկերություն է, որը ձգտում է վերաիմաստավորել ապրելու արվեստը կայուն համայնքներում: Հիմնադրվել է 1976 թվականին որպես ներքին հարդարման ընկերություն Օմանում PNC Menon-ի կողմից։  Ներկայումս Շոբա Ռիելթին մշակում է Շոբա Հարթլենդը՝ 75,000 քառակուսի մետր մակերեսով շքեղ բնակելի համալիր Դուբայի սրտում, Մոհամմեդ Բին Ռաշիդ Ալ Մաքթում Սիթի մաստեր զարգացման ծրագրի շրջանակներում:

damac

ԴԱՄԱՔ ՓՐՈՓԵՐԹԻՍ

ԴԱՄԱՔ Փրոփերթրսը Մորձավոր Արևելքում կառուցապատման գրեթե 20 տարվա պատմություն ունի: Բացի ԱՄԷ-ից կառուցապատողը ակտիվ աշխատում է նաև Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, Լիբանանում, Քաթարում, Թուրքիայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում: ԴԱՄԱՔ Փրոփերթրսը պրեմիում դասի անշարժ գույքի շուկայում առաջատար է, կառուցում է առևտրի և հանգստի կենտրոններ ամբողջ տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս: Ըստ 2021 թվականի տվյալների՝ ընկերությունը շահագործման է հանձնել ավելի քան 35 000 օբյեկտ, իսկ կառուցման փուլում է ևս մոտ 30 000 նախագիծ:

meraas

ՄԵՐԱԱՍ ՀՈԼԴԻՆԳ

Մերաասը Դուբայում մասնավոր հոլդինգային ընկերություն է, որը հիմնադրվել է 2007 թվականին։ Այն զբաղվում է առևտրային և բնակելի շենքերի, ինչպես նաև ենթակռուցվածքների կառուցապատմամբ: 2020 թվականին կառուցապատողի գործունեությունը ընդլաընվել է՝ միանալով Դուբայ Հոլդինգին:

Այժմ Մերաաս Հոլդինգը Դուբայում ամենահայտնի կառուցապատողներից է, ինչպես նաև հանդիսանում է առաջատար փորձագիտական ընկերություն  բնակելի, առևտրային, առողջապահական օբյեկտների, ռեստորանային, զվարճանքի, հյուրանոցային և տուրիստական անշարժ գույքի  բիզնեսի ոլորտում: Հոլդինգի կառավարումն իրականացնում է շեյխ Ահմեդ բին Սաիդ Ալ Մաքթումը՝ Դուբայի ամենանշանավոր դեմքրից մեկը:

Մերաասի նախագծերի գլխավոր առանձնահատկություններից է յուրօրինակ արաբական և եվրոպական ոճի սիմբիոզը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս փոխել քաղաքի ճարտարապետական տեսքը՝ ուղղորդելով  միլիոնավոր բիզնեսներ և տուրիստներ դեպի Դուբայ:

imtiaz

ԻՄԹԻԱԶ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ

Իմթիազ կառուցապատողը հիմնադրվել է 2004 թվականին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դուբայում: Այն միջազգային ընկերությույն է, որը մասնագիտանում է անշարժ գույքի զարգացման, ձեռքբերման, ներդրումների և շինարարության մեջ: Հիմնադրումից ի վեր ընկերությունը կառուցել է ավելի քան 2000 բնակելի միավոր:

Իմթիազ կառուցապատողը առանձնանում է  ճարտարապետական նշանակալի բազմաֆունկցիոնալ նախագծերով, որոնք բավարարում են միջազգային բոլոր ստանդարտներին: Իմթրազ կառուցապատողի  շնորհիվ  քաղաքային շատ տարածքներ վերածվում են կայուն, բարձրորակ և դինամիկ զարգացող համայնքների:

 

samana

ՍԱՄԱՆԱ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ

Սամանա Կառուցապատողը ԱՄԷ-ի ամենաարագ զարգացող մասնավոր կառուցապատողներից է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դուբայում: Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին: Կառուցապատողի կարգախոսն է՝ <<Միշտ ժամանակին>>: Նրանց բոլոր ծրագրերն իրականացվում են արագացված շինարարության ռազմավարությանը համապատասխան: Սամանա Կառուցապատող ընկերությունը հոմանիշ է որակի, կայունության և պրոֆեսիոնալիզմի հետ:  Սամանա Կառուցապատողը տարբեր հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ 

  • – Տարվա լավագույն կայուն նախագիծ (Samana Green)
  • – Լավագույն մատչելի շքեղ գույք (Samana Golf Avenue)
  • – Լավագույն նորարարական դիզայն Մերձավոր Արևելքում (Samana Golf Avenue).
276145477_954339848593234_312788206761856072_n

ԼՈՒՔ Ճարտարապետական ընկերություն

՛՛LOOK՛՛ ՍՊԸ-ն Ճարտարապետական Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին ճարտարապետներ Տիգրան Առաքելյանի և Լիլիթ Գրիգորյանի կողմից: Ընկերությունը զբաղվում է ճարտարապետական նախագծմամբ, ինտերիեր դիզայնով, շինարարությամբ և քաղաքաշինական փաստաթղթերի մշակմամբ:

Ընկերության առաքելությունը հաճախորդների համար անհատական, գեղագիտական ցնցող լուծումներ գտնելն է: Նույնիսկ, եթե պատվիրատուն չունի իր պատկերացումների հստակ ուրվագիծը, ՛՛LOOK՛՛ LLC-ի մասնագետները կօգնեն ստանալ այն արդյունքը, որը պատվիրատուն երազում է ստանալ: Մեր թիմը օգնում է իր հաճախորդներին ստեղծել ներդաշնակություն բոլորովին անհամատեղելի տարրերից ինտերիեր և էքստերիեր դիզայն:

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

-Ավարտված նախագծեր՝ 200+

-Նախագիծ ընթացքում՝ 30+

-Գործընկերներ՝ 20+

next

ՆԵՔՍՏ ԳՐՈՒՊ

ՆԵՔՍՏ-ը Վրաստանի առաջատար կառուցապատողն է, որը հայտնի է Սև ծովի ափին իր պրեմիում դասի նախագծերով, որոնք նոր մակարդակի են հասցրել Բաթումիի անշաժ գույքի և հյուրընկալության ոլորտը:

Ռեդիսոն Բլյուի և Վինդըմի հետ համատեղ 5 աստղանի բնակարանների կառուցումը, առանձնատների, վիլլաների և բիզնես-բնակարանների հետ համատեղ, ՆԵՔՍՏ-ը ապահովում է բացառիկ ներդրուային միջավայր:  

ՆԵՔՍՏ-ը առաջին վրացական կառուցապատողն է, որը նախագիծ է իրականացնում Դուբայի ափամերձ հատվածում և Nakheel-կառուցապատողի  հետ համագործակցությամբ մասնակցել է նոր արհեստական կղզու ստեղծմանը:

Ձեռքբերումներ

-Ավելի քան 240,000 քմ կառուցապատված բնակելի և կոմերցիոն տարածք

-Ներդրումների ընդհանուր ծավալը՝ ավելի քան 350 միլիոն

-Ներկայացուցչություններ Վրաստանում, Ուկրաինայում և Ղազախստանում

-6 վաճառքի գրասենյակներ Վրաստանում, Ուկրաինայում և Ղազախստանում

-9 զուգահեռ նախագծեր

-1000 + աշխատող 3 երկրներում

Ընկերության նպատակն է տալ մարդկանց իրական բիզնես դասի ապրելակերպ և մաքսիմում հարմարավետություն: