ՄԵՐ ՄԱՍԻՆ

ReZident.am-ը հիմնադրվել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտում նոր և տարբերվող մոտեցումների համալիր կիրառմամբ

Յուրաքանչյուր ոք արժանի է իր սիրելի տանը

Բնակարան փնտրող շատ մարդիկ ամեն քայլափոխի հանդիպում են խոչընդոտների՝ խորհրդատվության, հիփոթեքի ձևակերպման և գնման ժամանակ: Բնակարան ընտրելիս հաճախ հանդիպում են ոչ բարեխիղճ բրոկերների կամ վաճառողների, որոնց նպատակը միայն վաճառքի գործարք կատարելը և շահույթ ստանալն է: Միանգամյա կատարած այս գործարքը հետագայում հանդիսանում է ֆինանսական, ընտանեկան, և հարմարավետ ապրելակերպի խնդիրների պատճառ:


Բարեխիղճ, ամբողջական խորհրդատվություն

Լսելով մեր հաճախորդներին և նրանց տրամադրելով լիարժեք տեղեկատվություն՝ տեխնոլոգիական լուծումների միջոցով,  մենք կազմակերպում ենք անշարժ գույքի ձեռքբերման գործընթացը, խնայելով Ձեր ժամանակը, գումարը և նյարդերը, հասցնելով Ձեզ ամենահամապատասխան բնակարանին:


Նոր մոտեցումներ ընդդեմ կարծրատիպերի

Մենք գիտենք, որ տունը մարդու կյանքի ամենակարևոր վայրն է:

Մենք օգտագործում ենք մեր հարթակը և ազդեցությունը բնակարանաշինության ոլորտում՝ կարևոր խնդիրների շուրջ քննարկումների, դրական բարեփոխումները խթանելու և հասարակության կյանքի բարելավման համար:

Մեր աշխատակիցների և հաճախորդների միջև խորհրդատվության ճիշտ կազմակերպման միջոցով խթանում ենք ԲԱՐԵԽԻՂՃ ընկերությունների և նախաձեռնությունների, որոնք առաջնահերթություն են տալիս մարդկանց, համայնքի  և տան կարևորությանը:

Միացե՛ք մեզ

Մենք համարձակ մտածողներ ենք, և աշխատում ենք անշարժ գույքի շուկայի վերափոխման և առողջացման ուղղությամբ:

Մենք ազդում ենք մարդկանց կյանքի ամենակարևոր պահերի վրա և դա անում ենք առաջնորդվելով նորարարության և բարեխիղճ մոտեցման միջոցով:

Մեր Թիմը

Մեր Թիմը կազմված է բարեխիղճ` «Ոչ բրոքեր» պրոֆեսիոնալ մասնագետներից, որոնք լավագույնս կօգնեն Ձեզ գտնելու Ձեր երազանքի բնակարանը։

Մեր սկզբունքները

Մենք հավատում ենք, որ ազնիվ և գրագետ լուծումներն ի զորու են փոխելու աշխարհը և մարդկանց կյանքը դեպի լավը և հաշվի առնելով այդ ամենը մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով.

  • • Ազնվություն
  • • Արդյունավետություն
  • • Մարդակենտրոնություն
  • • Դրական փոփոխություններ

Մեր գործընկերները

Մեր գործընկերներն են այն կառուցապատողները,  որոնք ներդրում կատարելով մեր երկրում նպաստում են հայրենիքի շենացմանը։