330 Ռիվերսայդ Քրեսենթը պրեմիում դասի բնակելի համալիր է, որը կառուցվում է Շոբա Ռիելթիի կողմից: Ծրագիրը ներկայացվել է  2023 թվականի երկրորդ եռամսյակում: Բնակելի համալիրը բաղկացած է  57 հարկից, որտեղ առկա են 2-3 սենյականոց բնակարաններ, իսկ ընդհանուր բնակարանները թիվը շենքում 760 է, յուրաքանչյուր  հարկում 15 բնակարանով:

Բնակարանների չափերը 46-116 քմ է: Յուրաքանչյուր բնակարան կունենա պատշգամբ, որոշները՝ տնտեսական սենյակ, իսկ 2,5 սենյականոց բնակարաններում ներառված է աշխատասենյակ: Բնակարաններից տեսարաններ են բացվում դեպի ծովածոցեր, լողափեր, զբոսայգիներ, վիլլաներ և ձիարշավարան:

330 Ռիվերսայդ Քրեսենթի բնակիչների կյանքն առավել հարմարավետ և բարեկեցիկ կդարձնեն հետևյալ ծառայություններն ու ժամանցի վայրերը․

  • Բացօթյա մարզասրահ և յոգայի համար նախատեսված տարածք
  • Բացօթյա մանկական խաղահրապարակ
  • Բարբիքյուի համար նախատեսված տարածք
  • Անեզր լողավազան
  • Հանգստի համար ջրային տարածքով տերրասա և ջակուզի
  • Գրադարան
  • Արվեստի և երաժշտության սենյակ
  • Փակ կինոթատրոն

330 Ռիվերսայդ Քրեսենթի 18-րդ և 43-րդ հարկերում տեղակայված կլինեն այգիներ, որոնք պայմաններ կստեղծեն Ձեր լիարժեք հանգստի և  քաղաքի գեղեցիկ համայնապատկերը վայելելու համար։

Energy Efficiency

  • Energy ClassA+

Floor Plans & Pricing

NameBathsSizePrice  
2246-75310000-505000 View
2,5259-74429000-488000View
3387-116577900-806000View

Video

Map